
Պրոֆեսոր Քիլաջյանը ցանկություն է հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի Saint Louis հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների, ամերիկյան, ֆրանսիական ու եվրոպական արյունաբանների ասոցիացիայի միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ղեկավար, պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանին: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Պրոֆեսոր Քիլաջյանը հակիրճ ներկայացրել է մասնագիտական իր մոտեցումները և ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը, աջակցելու արյունաբանական կենտրոնում Փարիզի Saint Louis հիվանդանոցում կիրառվող չափորոշիչների ներդրման հարցում:
Նախարարը ողջունել է առաջարկը և դրական գնահատել հայ անվանի մասնագետների ներգրավումը ոլորտի զարգացման գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել