HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատումների և պաշտոնեական անփութության փաստով քրեական գործ է հարուցվել

2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են ինքնությունը չպարզված անձի/անձանց կողմից թվով 332 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք: Նույն օրը կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ինքնությունը չպարզված անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել են թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր, որը, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն, առաջացրել է առանձնապես խոշոր՝ 25.444.500 ՀՀ դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների հետևանքով բնությանը և պետությանը խոշոր վնասը պատճառվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց վրա դրված անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում անտառների պահպանության և պաշտպանության վիճակը պարբերաբար հսկելու, իրենց իրավասության սահմաններում անտառային օրենսդրության խախտումները կանխելու, նմանատիպ խախտումների մասին արձանագրություններ կազմելու և այլ պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառերի ապօրինի հատմամբ առանձնապես խոշոր վնաս առաջացնելու և պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (2)

bnakich
ամիրջանյան հարություն կոչված դու չես համապատասխանում ոչ քո կրթությամբ, ոչ քո վարքով ու բարքով այդ պատասխանատու պաշտոնին: սեփական ախորժակտ զսպել չի լինում, տխրահռչակ մարտունից և մկից մնացած ժառանգություն, թալանտ, ու կատարված ապօրինություններտ զավթել չես կարողանում: Իսկ վերնախավը արջի քուն մտած է: Մի խումբ ուղարկեք և կտեսնեք դրա կողմից ինչ սարփափելի վիճակ է տիրում այդ բարդակ անտառնտեսությունում:մկից
bnakich
Շնողի, թեղուտի, ծաղկաշատի և ալավերդու հարակից բնակավայրերի անտառները անխնա հատվում են և տեր ու տիրական չկա: Չես հասկանում ընդհանրապես այդտեղի բարդակ աշխատողները միայն թալանով են զբաղված, որջները էլ ավելի մեծացնելով և ավարը պահելով: Ով պետք ՝ մտածի դրա մասին, տեղի ոստիկանությունն է՝լ աչք է փակում բոլոր ապօրինություններին: Փայտի բիզնեսը դարձել է այդ աշխատողների թիվ մեկ և շատ կարևոր գործը: Այդքան խստացնելով, դրանք չեն կարողանում ըմբռնելչի կարելի, որ հանցագործություն են կատարում: Յուրաքանչյուր աշխատող ունի իր սեփական մեքենան և այնտեղից ինչ ուզում այն էլ անում է: Մի քանի օր առաջ պահպանության ինժեների սեփական մեքենան փայտով բարձված ընկել էր սանահինի գծերի վրա: Իբր փաստաթուղթ ուներ, բայց ժամը, երբ է հանել այդ թուղթը: Այդ անտերության մատնված հիմնարկի ղեկավարները սեփական բողազները չեն կարողանում զավթեն: Ստուգող մարմին կա ընդհանրապես???? որ տեսնի թե քանի տասնյակ հազարների է հասնում դրանց ապօրինի կտրված ծառերի քանակը: Միայն դիլիջանում չէ: Լոռվա այդ հրաշագեղ գյուղերի բնությունը անտերության է մատնված, իսկ լալվարի անտառտնտեսության ղեկավարը թալանը աջակցող և հովանավորողն է: ով բազմաթիվ թալաններից հետո դառնում է ղեկավար և բարձիթողիութոնն ձևավորում այդ անտառներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter