Ղուկասավանցի Անտոնյանի տունն ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբերի 21-ին'ժամը 16.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա'ելնելով հրդեհի բարդության աստիճանից, ևս երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել'18.34-ին: Ամբողջովին այրվել է Ռ.Անտոնյանին պատկանող տունը' գույքով (200 քմ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել