HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն վերջնաժամկետ է սահմանել առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցների համար

Նոյեմբերի 1-ին առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող սննդի տեղափոխման և Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, իսկ նոյեմբերից այն կվերաբերի նաև Երևանի իրացման ցանցերին:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է հաց-հացաբուլկեղենի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 642 տնտեսվարող, որոնցից 318-ն իրականացնում են հացի տեղափոխում՝ 458 տրանսպորտային միջոցներով:

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 163 տնտեսավարողի` 236 տրանսպորտային միջոցներ շահագործելու համար, որից 101 տնտեսավարողի 158 փոխադրամիջոցի՝ Երևանում, և 62 տնտեսվարողի 88 փոխադրամիջոցի՝ մարզերում: Սանիտարական անձնագիր է տրվել նաև միս տեղափոխող 41 տնտեսվարողի՝ 80 տրանսպորտային միջոցի համար, որից 18 տնտեսվարողի 39 փոխադրամիջոցի՝ Երևանում, 23 տնտեսվարողի 41 փոխադրամիջոցի՝ մարզերում:

Հիշեցնենք, որ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

ՍԱՊԾ-ն հորդորում է նշված ոլորտներում տնտեսվարողներին և իրացման ցանցերին նոյեմբերի 1-ից հետո առանց սանիտարական անձնագրերի չտեղափոխել կամ չընդունել  հաց-հացաբուլկեղեն և միս, փոխադրամիջոցները հնարավորինս արագ համապատասխանեցնել սահմանված պահանջներին, այլապես կկիրառվեն օրենքով նախատասված  վարչական պատասխանատվության միջոցներ թե՛ մատակարարողի  և թե՛ իրացնողի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter