HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր հրդեհ. այրվել է 300 հա անտառածածկ տարածք

Դեկտեմբերի 21-ին`ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Տաշիր քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածք տարածք: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Սարատովկա, Նովոսելցովո, Մեդովկա, Կրուգկայա շիշկա, Լեռնահովիտ գյուղերի և Տաշիր քաղաքի հարակից տարածքներում հայտնաբերվել է ևս 10-ից - 12 հրդեհի օջախ: Գառգառ, Գյուլագարակ և Հոբարձ գյուղերում հայտնաբերվել է այրվող խոտածածկի ևս 2 օջախ: Այնուհետև տեղեկատվություն է ստացվել, որ առկա է հրդեհի ևս 2 օջախ՝ Պետրովկա - ք.Տաշիր - Կրուգլայա շիշկա – Մեդովկա – Լեռնահովիտ - Սարատովկա և Նովոսելցովո - Սարատովկա գյուղերի հատվածում:

Հրդեհի օջախներին մոտենալու համար պահանջվել են բարձր անցողության տրանսպորտային միջոցներ և լրացուցիչ ուժեր: Դեպքի վայր են մեկնել  զինծառայողներ` բեռնատար,  «ՈՒԱԶ» ավտոմեքենաներով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Տաշիրի քաղաքապետարանի  աշխատակիցները, ինչպես նաև վերոնշված գյուղերի բնակչությունը:

ՀՀ ԱԻն լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հրդեհի օջախները մարվել են ժամը 02.30-ին: Այրվել է 1700 հա խոտածածք և 300 հա անտառածածկ տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter