
Մեքենայի այրման երկու դեպք` նույն ելքով
Դեկտեմբերի 21-ին`ժամը 20.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.30-ին, մարվել`20.40-ին: Ամբողջությամբ այրվել է «Կալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի Տ 2739 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Աշոտ Մինասյան) շարժիչի հատվածը: Նույն օրն այրվել է նաև Ա.Գրիգորյանին պատկանող «Պեժո» մակնիշի 04 ՕՕ 988 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել