HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է «Թվինինգ» ծրագրի արդյունքները

Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ֆինլանդիայի մաքսային ծառայության պաշտոնակիցների հետ հանդիպմանը քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի արդյունքները: Վերջինը Ֆինլանդիան և Լիտվան համատեղ Հայաստանում սկսել են իրականացնել 2012 թվականից:

Դիտարկվել են նաև մաքսային ոլորտում երկու երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես՝ համատեղ ուսումնական ծրագրերի, իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքները: Ուսումնասիրվել են Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանային անցման կետում գործառնական ընթացակարգերը և աշխատանքների կազմակերպման տեխնոլոգիական սխեման՝ ՀՀ սահմանային անցման կետերում միջազգային լավագույն փորձը ներդնելու նպատակով:

Սկանդինավյան այս երկիրը սահմանային հսկողության իրականացման և հսկողության բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքի կազմակերպման մեծ փորձ ունի, ուստի Հայաստանի և Ֆինլանդիայի գործընկերները պայմանավորվել են շարունակական դարձնել հետագա համագործակցությունը:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter