HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել համածառայողին

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ.Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։

Ավելի վաղ կոմիտեն հայտնել էր որ Հ.Ավետիսյանը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից իր կողմից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Ստեփանակերտի զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին, ով պարտադիր ժամկետային զինծառայող է, շարքային, մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով /երեք դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter