HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան ազգային պարկում» ուղեփակոցի վագոն-տնակի հրկիզման դեպքով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ևս մեկ անձ

Շրունակվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական քրեական գործ: Ընթացող նախաքննությամբ ձեռք բերված փաստական նոր տվյալների հիման վրա՝ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին տրված գրավոր ցուցումով  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ անձ:

Դատախազությունը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակվել էր մեկ անձ, որին ավելի ուշ քրեական օրենսգրքի նույն հոդվածով առաջադրվեց մեղադրանք առաջադրվեց և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter