HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հրդեհ է բռնկվել

Այսօր` ժամը 16-ի սահմաններում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել: Վերջիններս հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ փրկարար ծառայությանը և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Նախնական տվյալներով, կրակը տարածվել է շուրջ 8 հա տարածքով: 

Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը:

Հրդեհաշիջման աշխատանքներին, ըստ հաղորդագրության, մասնակցում են «Զանգեզուր» տեղամասի և կենսոլորտային համալիրի այլ տեղամասերից օգնության եկած տեսուչները, ԱԻՆ Քաջարանի տարածքային ստորաբաժանման հրշեջները: Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տեղամասում շարունակում են աշխատել տեսուչներն ու հրշեջները: Հատուկ պահպանվող տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter