
Վթարային ջրանջատումներ Երևանի Արաբկիր վարչական շրջանում եւ Գյումրիում հոկտեմբերի 26-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 26- ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Գյուլբենկյան փող. 36, 38, 38/1, 40, 42 համարների` իրենց կոտորակներով, Ա. Խաչատրյան փող. 9-ից-14 համարների` իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 3, Վաղարշյան փող. 19/1 համարների ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 26-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Երկաթ-Գծի ավանի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և առանձնատների, Ախուրյանի խճ. 2ա շենքի, Նորավան թաղամասի, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մեկնաբանել