HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանաձնաժողովի օրակարգում, որպեսզի երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց իրականացման ուղղությամբ:

Մասնավորապես, անդրադարձել է կատարվել հայ-իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին: Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը և մի շարք այլ հարցերի: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին՝ Ռուսաստանից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի համար:

Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին: Զրուցակիցները նաև պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` 18-րդ նիստը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter