HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՍԱՊԾ-ն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տարածքներ կփոխանակեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  ղեկավարին առաջարկել Կարճևան գյուղի Մայրուղի 2ա հասցեում գտնվող հողամասը նվիրել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին։

Հատկացվող հողամասն օգտագործվելու է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու աշխատանքները կազմակերպելու համար։

Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։ Մաքսային հսկողության և ազատ տնտեսական գոտու անմիջական հարևանությամբ գտնվում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը, որի դիրքը և կառուցվածքը հարմար են այն ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքում շահագործելու համար։   

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ընկերությանը տրամադրել ՍԱՊԾ-ի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը, փոխարենը ծառայությանը հատկացնել նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող շենքից 466,5 քմ մակերեսով տարածք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter