HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել ԵԽ քարտուղարության  քաղաքական հարցերով ղեկավար Ալեքսանդր Գեսսելը, նրա տեղակալ Դանիիլ Խոչաբոն և տնօրինության՝ Հայաստանի հարցով պատասխանատու Մաքսիմ Լոնգանգը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի երկրորդ քարտուղար Արամ Հակոբյանը:

Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները:

Ընդգծելով Պաշտպանի ինստիտուտի դերն ու կարևորությունը՝ քննարկվել են երկկողմ համագործակցության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, ինչպես նաև  համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter