Կենդանիների կողմից հոշոտված կնոջ ինքնությունը պարզվել է
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքից Երևանի Ներքին Չարբախ թաղամաս տանող ճանապարհին` կամրջի մոտ, դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր կենդանիների կողմից հոշոտված անհայտ կնոջ դիակ: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է. դեկտեմբերի 9-ից որպես անհայտ կորած փնտրվող, Այնթապ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Օֆիկ Կարապետյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել