HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում արձանագրվել է՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ:

Մասնավորապես, հանրային աշխատանք պատժատեսակը կրող դատապարտյալների՝ հանրապետույան սահմաններից դուրս գտնվելու ժամանակահատվածում  Քրեակատարողական վարչության պրոբացիայի ծառայության որոշ ստորաբաժանումների կողմից համաձայնեցված ժամանակացույցերում արձանագրվել է, որ վերջիններս փաստացի գտնվում են պատժի կրման մեջ և կատարում  են համապատասխան հանրային աշխատանքները կամ դատապարտյալի չաշխատած աշխատաժամանակը ներառվել է պատժաչափի հաշվարկի մեջ և պատիժը համարվել է կատարված:

Նկարագրվածի կապակցությամբ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հարուցվել են երեք քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter