HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն կասեցրել է երկու տնտեսվարողի գործունեություն

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային  սննդի  օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզվել է, որ հանրային   սննդի  օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն:

«Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, պաշտպանիչ հագուստ: Բացի այդ, խախտվել է նաև արտադրության տեխնոլոգիական գործընթացի իրականացման կարգը. հումքը և պատրաստի արտադրանքը չեն համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերին:

Նշված տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

Մեկ այլ որոշմամբ՝ չեղարկվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Գևորգյանի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:  Անհատ ձեռնարկատերը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, հետևաբար կարող է շարունակել աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter