HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում

Հոկտեմբերի 26-ին ժամը 18.00-ին, լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու: 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու,  5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2  համայնքում՝ 6-ական թեկնածու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter