
30-ամյա բզզոց անապատում
Հովհաննես Գրիգորյանը կամ, ինչպես գյուղացիներն են սիրում ասել «Մեղրպապին», Գոռավան գյուղի միակ վաթսունն անց մեղվապահն է: Գյուղի տղամարդկանց մեծ մասը գտնվում է երկրից դուրս, մնացածն էլ կամ քաղաք են տեղափոխվել, կամ զբաղվում են հողագործությամբ: Իսկ Հովհաննեսն ու իր կինը՝ Վարդուհին, չնայած բնակավայրի անբարենպաստ պայմաններին, մնացել են գյուղում և արդեն երեսուն տարի է՝ զբաղվում են մեղվապահությամբ:
Չոր եղանակի, ջրի պակասի ու անպտուղ հողի պատճառով նրանք ամեն տարի փեթակները տեղափոխում էին սարեր, որտեղ բուսականությունը համեմատաբար առատ է: Բայց արդեն հինգ տարի է՝ ստիպված մնում են գյուղում: Ինչպես Հովհաննեսը նշեց, տարիքն էլ թույլ չի տալիս` սար գնա, դրա համար էլ «անապատի» մեջտեղում մշակել է իր փոքրիկ բոստանը:
Աննա Գրիգորյան
Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողուհի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել