HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակային կենսաթոշակ կարող են ստանալ 55 տարեկանում

Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար: Այս մասին տեղեկացնում է «Նորք» կենտրոնը:

Այս պահին թվային հաշվարկով այդ գումարը կազմում է 19.2 մլն դրամ: Հաշվարկի հիմքում ընկած են՝ հիմնական կենսաթոշակը՝ 16.000 դրամ, և 55 տարեկանից հետո կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 20 տարի:

Այսինքն' եթե 55 տարեկանում Ձեր հաշվին կա այնքան գումար, որը 20 տարիների համար հավասար ամսական վճարումների վերածելիս ստացվի 80,000 դրամ (16,000 դրամի հնգապատիկը), ապա Դուք արդեն այդ պահից սկսած' կկարողանաք ստանալ Ձեր կուտակային կենսաթոշակը' առանց սպասելու 63 տարեկանին հասնելուն:

Այս պարագայում պետք է դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա և ստանալ տեղեկանք, որից կիմանաք' որքան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ունեք, որքան է դրանց հաշվարկային արժեքը' դրամային արտահայտությամբ, և որքան են կազմում ամսական վճարումները:

Դեպոզիտարիան, դիմումը ստանալուց հետո' 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին է տրամադրում վերոնշյալ տեղեկությունները պարունակող տեղեկանք:

Եթե գումարը բավական է 55 տարեկանից կուտակային կենսաթոշակ ստանալու համար, ապա մասնակիցը կնքում է անուիտետի պայմանագիր ապահովագրական ընկերության հետ:

Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի դիմումի հիման վրա մարում է նրա կենսաթոշակային ֆոնդի փայերը և նրա կուտակային միջոցները փոխանցում է ապահովագրական ընկերությանը, որն էլ ցմահ վճարում է մասնակցի կուտակային կենսաթոշակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter