HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է երիտասարդական ֆորումի մասնակիցներին

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին:

Արցախի ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` բանակի հրամանատարը, կարևորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման և հանրային մթնոլորտի առողջացման տեսանկյունից, անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, բանակաշինության ընթացիկ փուլի համալիր գործընթացներին:

Երիտասարդական ֆորումի մասնակիցները նշել են, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և կուսակցությունների երիտասարդական թևերի հետագա աշխատանքները առավել հասցեական կազմակերպելու առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter