HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի արտգործնախարարությունը՝ Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ

Ստորև ներկայացնում ենք Արցախի Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ.

«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։

ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։

Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»։

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արցախի ղեկավարությունը նման հայտարարություններ չպիտի անի: Այս մարդիկ միջազգային իրավունքից բավարար գիտելիքներ ունե՞ն: Մի՛ եղեք (Եվրոպան մասնատել ցանկացող) Պուտինի զինվորները: Կատալոնիան ու Արցախը ո՛չ մի նմանության եզր չունեն: Ի տարբերություն Արցախի և Իրաքյան Քրդստանի՝ Կատալոնիան ո՛չ իսպանական իրավունքով և ո՛չ էլ միջազգային իրավունքով անկախանալու ոչ մի իրավունք չունի: Կատալոնիայում մարդկանց (պաշտոնյաների) մի խումբ պարզապես տառապում է նացիոնալիստական շովինիզմով:
ԱՆԱՆՈԻՆ
Հարգելի Սյունի Վարազ, Չեք կարծում, որ ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄԸ կրկնաբանություն է, նույն է, թե ասել ԹԱՑ ՋՈՒՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter