HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որպեսզի գյուղացիները ժամանակին պարարտանյութ ունենան

Այսօրվա  նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 25 հազար տոննա ամոնիակային սելիտրա ձեռք բերելու և մինչև 2012 թ. ապրիլի 10-ը ՀՀ մարզերի հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար մատակարարին հատկացնելու է 1 մլրդ դրամ։ 

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սրանով սկսվում է գարնանացանի նախապատրաստությունը, որպեսզի գյուղացիները ժամանակին պարարտանյութ ունենան, ինչը կնպաստի ավելի բարձր ցուցանիշների ձեռքբերմանը։ «Խնդիրը կարևորվում է այն առումով,որ այսօր մենք գյուղատնտեսության մեջ ունենք 14 տոկոս աճ, և մեր նպատակն է լինելու 2012-ին պահպանել այս տեմպը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter