HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

18-ամյա ջութակահար Արէգ Նավասարդյանը կմասնակցի «Պրեմիո Պագանինի» միջազգային մրցույթին

18-ամյա ջութակահար Արէգ Նավասարդյանը ընտրվել է «Պրեմիո Պագանինի» միջազգային հեղինակավոր մրցույթի մասնակից։ Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի ապրիլին իտալացի հանրահռչակ կոմպոզիտոր Նիկոլո Պագանինիի ծննդավայր Ջենովայում: Աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր մասնակիցներից, մեծ մրցակցության արդյունքում, միջազգային հեղինակավոր ժյուրին ընտրել է 33 լավագույն ջութակահարների, որոնք «Պրեմիո Պագանինի» մրցույթի ֆինանսավորմամբ կհյուրընկալվեն Իտալիայում՝ մրցույթը շարունակելու նպատակով: Ջութակահարներն ընտրվել են 2017-ի սեպտեմբերից-հոկտեմբեր ամիսներին կայացած համաշխարհային լսումների արդյունքում, որոնք անցկացվել են Նյու Յորքում, Վիեննայում, Գուանգժուում, Մոսկվայում և Ջենովայում:

Պագանինիի անվան մրցույթը հիմնադրվել է 1957 թվականին և միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից է: Մրցույթի հաղթողներին, որոնց շարքում են, ի թիվս այլոց, հանրահռչակ ջութակահարներ Սալվատորե Ակկարդոն և Լեոնիդ Կոգանը, հնարավորութուն է ընձեռվում նվագելու Պագանինիի առասպելական Գվարների Դել Ջեզու ջութակը:

Արէգ Նավասարդյանը սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Սմբատյանի դասարանում: Նա նաև անդամ է ՀՀ-ի և Արցախի երիտասարդ կատարողների բացահայտման և կատարելագործման նպատակային ծրագրի՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան։ Ներկայումս Արէգը սովորում է Ավստրիայում՝ Գրացի Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում, հանրահռչակ պրոֆեսոր Բորիս Կուշնիրի դասարանում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter