HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի փորձագետների պատվիրակությանը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի փորձագետների պատվիրակությանը: Պատվիրակությունը ներկայացնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը, որը Հայաստանի Հանրապետության համար նախապատրաստում է «Կայուն զարգացման հողի հետազոտություն» ծրագիրը: Այս մասին հայտնում է ՋՏՊԿ-ն:  

Ծրագիրը բազմաշերտ է: Այն իրենում ներառում է տեղեկատվություն հողերի բերքատվության, մշակվող և անմշակ հողատարածքների, ջրի կորուստների, հողի ջրարբիացվածության վերաբերյալ, վերջիններիս  կարող են հավելվել նաև հիդրոմետի  տվյալները: Այս ամենը հնարավորություն կտա համակարգին ունենալու կառավարման արդիական գործիք, որի գործադրումն էապես կբարձրացնի ինչպես ոռոգման համակարգի գույքի շահագործման արդյունավետությունը, այնպես և կհանդիսանա  ջրամատակարարման և հավաքագրման գործառույթների լրացուցիչ վերահսկման մեխանիզմ:

Ծրագրում  որպես շահառուներ պետական կառույցներից հանդես են գալիս ինչպես գյուղատնտեսության նախարարությունը, այնպես և ջրային տնտեսության պետական կոմիտեն, իսկ հիմնական շահառուները լինելու են ջրօգտագործողները:

Կոմիտեի նախագահը կարևորել է ժամանակակից գործիքակազմով ջրային ռեսուրսների կառավարման անհրաժեշտությունը և առաջարկեց պատվիրակությանը առավել կոնկրետ և իրատեսական ճանապարհով տանել ծրագրի զարգացումը: Որպես առաջնահերթ խնդիր կողմերը համաձայնություն ձեռք բերեցին  տեղեկատվության փոխանցման ու կարիքների ճշտման պարտավորությունների վերաբերյալ: Ա. Հարությունյանն առաջարկեց անմիջական շփումների և քննարկումների միջոցով ճշգրտել բոլոր այն խնդիրները, որոնք կնպաստեն ծրագրի արագ զարգացմանն ու ներդրմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter