HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխական և անձրևային եղանակ՝ առաջիկա օրերին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.20C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter