
Անհայտ անձը մտել է մանկապարտեզ և պատանդ վերցրել ներկաներին
Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին: Բանակցություններից հետո երեխաներին և աշխատակիցներին բաց է թողել: Մանկապարտեզում անհայտ անձի հետ մնացել է մեկ մարդ: Նախնական տեղեկություններով պատանդ մնացածը երեխա է:
Կատարված միջադեպը հաստատեցին նաև ոստիկանության Արմավիրի բաժնից:
Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ անհայտ անձը մանկապարտեզ է մտել կենցաղային հարցեր պարզաբանելու նպատակով: Ըստ շրջանառվող լոււրերի՝ նրա նախկին կինն աշխատում է այդ մանկապարտեզում և պահանջել է կնոջը:
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ շատ տեղեկություններ չունի, ինքն էլ լրատվությունից է իմացել, որ այս պահին ներսում բացի մեկ հոգուց այլ պատանդներ չկան:
Տեղում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները և բանակցություններ են վարվում մեկ պատանդին ազատ արձակելու ուղղությամբ:
Լուսանկարը՝ Արմավիրի քաղաքապետարանի պաշտոնական կայքից
Մեկնաբանել