HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով անտառապահը ձերբակալվել է

Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է անտառապահը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։

Անտառհատման հիշյալ դեպքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից կազմված թիվ 002202 անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017 թվականի հոկտեմբեր ամսին Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել է 408 հատ տարբեր տեսակի ծառ։ 

Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում:

Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ  Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ թույլ է տվել, որպեսզի առանց համապատասխան թույլտվության հատվեն տարբեր տրամաչափի՝ սոճենի, հացենի, թեղի, բալենի, թղկի տեսակի թվով 408 ծառ: Ապա՝ ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու նպատակով հանձնարարել է հողով ծածկել ապօրինի հատված ծառերի կոճղերը: Նախնական հաշվարկներով պատճառված նյութական վնասը կազմում է 25.444.500 ՀՀ դրամ:

Անտառապահը հոկտեմբերի 29-ին  ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  արարք կատարելու կասկածանքով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter