HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Մանուկյանն Ավստրալիայում քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության ուղղությունները

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով՝ Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մելբուռնում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր հանդիպել է Բնական պաշարների պետական նախարար և գանձապետ Թիմ Պալլասի հետ: Քննարկվել են Հայաստանի ընդերքի օրենսդրության զարգացման և հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները: Այս մասին տեղեկացնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

Կողմերը, ըստ հաղորդագրության, անդրադարձել են ոլորտի կարգավորման ստանդարտներին, երկրաբանական երևակումների և ընդերքի շահագործման գործնական խնդիրներին՝ «պատասխանատու ընդերքօգտագործման» հիմնարար սկզբունքների համատեքստում: 

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքօգտագործման ոլորտում մեր երկրում իրականացված նորամուծությունները, մասնավորապես՝ ընդերքի շահագործման լիցենզիաների տրամադրման պայման հանդիսացող հանքի ապագործարկման նախագծի և համապատասխան ֆինանսական երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության գործընթացի և Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման ու տեղեկությունների հասանելիությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը:

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մեհդի Կարբասիանի, GFG Alliance միջազգային կորպորացիայի գործադիր նախագահ Սանջեև Գուպտայի հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter