
Նախարար Մովսիսյանը դեռ «շարիկ է գլորում»
Անցյալ ամիս Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովում «Բյուջե 2012»-ի քննարկման ժամանակ iPad-ով խաղ էր խաղում. «շարիկ էր գլորում»: Օրեր անց վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայկական ժամանակին» ասել էր, որ նախարարը կարգապահական տույժի չի ենթարկվել. «Մենք պարոն Մովսիսյանի հետ ունեցել ենք զրույց, եւ ապագայում նման դեպքերը բացառելու ենք»:
Այսօր նախարար Մովսիսյանը ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու տարին: «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվեց. «Շարիկ գլորելու հայտնի միջադեպից հետո շարիկ խաղացե՞լ եք: Կամ Ձեր նկատմամբ կիրառված պատիժը համարո՞ւմ եք համարժեք: Եվ եթե Ձեր նախարարությունում Ձեր վարած նիստի ժամանակ Ձեր ենթականերից մեկը նման բան աներ, ինչպե՞ս կպատժեիք»:
«Ես զարմանում եմ, որ այս երկրում էլ խոսալու թեմա չկա: Այլ հարց Ձեզ չի՞ հետաքրքրում, ուղղակի դա է (ինձ) հետաքրքրում... Խաղում եմ... »,- ասաց նախարարը եւ թեման եզրափակեց:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել