HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած  անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացրել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով շուրջ 6330 հատ տարբեր տեսակի և տրամաչափի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվում է 1.010.092.250  դրամ։

Խմբի անդամները, ըստ ստանձնած դերակատարման, հատել են ծառերը, դրանք դուրս բերել  անտառից, պատրաստել վառելափայտ, շինանյութ և իրացրել: Քննությամբ պարզվել է  «Հաղարծին տեղամասի» տարբեր պահաբաժիններում ծառահատումներ իրականացրած անձանցից մեկի ինքնությունը, ով խմբի կազմում ներգրավվել է  2016 թվականից եւ տեւական ժամանակ անմիջական մասնակցություն ունեցել ծառահատումներին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Եկեկ նախ մոտավոր հաշիվ անենք: Այդ մարդիկ ստացել են՝ 6000 ծռ (մեկ ծառը մոտ 1 մ^3) = 6000 մ^3 x 10.000 դրմ = մոտ 60 մլն դրամ (շուկայի գներով 1 մ^3 մոտ 10.000 դրամ է): Դրա կեսը կգնար բանվորին, շոֆերին, ճամփին կանգնած միլիցուն եւ այլն: Մնաց 30 մլն դրմ եկամուտ: Այդ էլ բաժանիր երեքի, կլինի 10 մլն տարեկան: Այդ էլ բաժանիր մի 25-50 հոգու մեջ, որովհետեւ (մեկ երկուսով այդ գործը չի արվի), կստանանք մարդուն 400 ից - 200 հզ դրամ տարեկան: Տխուր պատկեր է ստացվում: Մարդիկ հանցանք են կատարում, անտառը կտրում են կոպեկներ աշխատելու համար! Պարզ չէ ինչու - որովհետեւ ճար չունեն ապրելու, հատկապես Դիլիջանում: Իսկ այդ սեքյուրիթի, «պանտերա - մանտերաների» վրա, կամերաների, դրոնների, կոմպյուտեր, օպերատոր, մասնագոթերի եւ այլնի վրա հաստատ մի քանի անգամ ավելի մեծ գումարներ կգնա: Եղբայր, այդ հանցագործ մարդկանց հավաքեք, այդ փողի կեսով մի գործ ստեղծեք իրենց համար, եթե դժվար է հասկանալ, ապա նպաստի ձեւով իրենց կոպեկներ տվեք: Պայման էլ դրեք, որ անտառահատումը չշարունակվի: Այդ դեպքում հենց իրենք հսկող կդառնան: Այսինքն ամեն տեղ չէ որ գավազան կարելի է բանեցնել: Գերմանացին ասում է՝ «գլուխը միայն մազ աճեցնելու համար չէ:»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter