HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումների պատճառով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար։

Տրանսպորտային մյուս բոլոր միջոցների համար ճանապարհը բաց է։

Ճանապարհի 134-135-րդ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում կանգառն արգելվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter