
Առաջիկա 5 օրերի եղանակը
Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երևանում նոյեմբերի 2-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել