
Ճամաբարակում բացվել է հիմնանորոգված N-3 մանկապարտեզը
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Ճամբարակ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Յուրա Ավալյանի ուղեկցությամբ, մասնակցել է հիմնանորոգված N-3 մանկապարտեզի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Գեղարքունիքի մարզպետը, ըստ հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարներից՝ նշելով, որ այս նպատակով հատկացված 162 մլն դրամով հնարավոր է դրձել 120 երեխաների համար ստեղծել ժամանակակից պայմաններ՝ հավելելով, որ սա մեծ ներդում է ոչ միայն Ճամբարակի այլ ողջ տարածաշրջանի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել