HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրող և բանախոս Ջերեմի Հարմերը դասախոսություններով հանդես կգա Երևանում

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը տեղեկացնում է, որ ուսուցիչների վերապատրաստման 2017թ. ծրագրի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալվի ուսուցիչներ վերապատրաստող մասնագետ, գրող և բանախոս Ջերեմի Հարմերը: Վերջինս նոյեմբերի 10-ից 12-ը կվարի զրույցներ և վերապատրաստման դասընթացներ Հայաստանում անգլերեն դասավանդողների համար:

Ջերեմի Հարմերը, ըստ հաղորդագրության, փորձառու ուսուցիչ է, ուսուցիչներ վերապատրաստող, ինչպես նաև մի շարք մեթոդական աշխատանքների, սովորողների համար նախատեսված գրականության և դասագրքերի հեղինակ: Ջ․ Հրամերն է հեղինակել «The Practice of English Language», «How to Teach English and Essential Teacher Knowledge» (Pearson) և «Trumpet Voluntary and Solo Saxophone» (Cambridge University Press) գրքերը: Նա Jetstream գրական խմբի անդամ է, որը նոր դասընթաց է՝ նախատեսված չափահասների համար:

Ջերեմին նաև TESOL մագիստրոսական ծրագրի ուսումնական մասի համակարգողն է և դասախոս Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում և ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է անցկացնում Նորվիչի Լեզվի Կրթության Ինստիտում (NILE):

Բացի անգլերենի դասավանդումից Ջերեմին զբաղվում է նաև երաժշտությամբ: Հանդիպումներն անվճար են, սակայն նախապես հարկավոր է գրանցվել՝ այցելելով Բրիտանական խորհրդի կայքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter