
Գյուղատնտեսության համար տարին բարենպաստ չէ
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին մոտ 10 %-ով կրճատվել է։ Այս մասին հաղորդել է ազգային վիճակագրական ծառայությունը՝ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունում։
ԱՎԾ տվյալներով՝ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալը տարվա առաջին ինը ամիսներին կազմել է 601 231 միլիարդ դրամ։ Այս գումարից 582 միլիարդը գյուղատնտեսության ծավալն է եղել, 18 միլիարդը՝ ձկնորսությանը։
Գյուղատնտեսության ծավալը 10%-ով է նվազել, սրան հակառակ 0,7 %-ով աճել է ձկնորսության ցուցանիշը։
Գյուղատնտեսության ծավալի հիմնական ցուցանիշն էլ բուսաբուծությունն է ապահովել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ 17 %-ով կրճատվել է։
Այս տարվա ինը ամիսներից վեցում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, նվազել է։ Արտադրանքի ծավալի անկումը զգալի է եղել ամռան ամիսներին, երբ ցուցանիշը կրճատվել է անգամ 25 %-ով։
Տարվա առաջին ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը աստիճանաբար ավելացել է, չնայած նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ այն մեծամասամբ անկում է ապրել։ Սեպտեմբերից արդեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալի կրճատում է նկատվել, որին նախորդող 8 ամիսների ցուցանիշներին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին, պաշտոնական տվյաներով՝ դրանց թիվը 109 է։ Այս կազմակերպություններում աշխատում է 2 929 մարդ։
109 կազմակերպություններից 79-ը գերփոքր են՝ մինչ 9 աշխատակից ունեցող:
Մեկնաբանել