HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ է բռնկվել Վանաձորի Ավտոմատիկա գործարանի տարածքում

Նոյեմբերի 1-ին, ժամը 21:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի նախկին լիմոնադի գործարանի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում (25X60 մ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:23-ին, մարվել՝ 02:26-ին:

Եռահարկ շինության առաջին հարկում այրվել է դյուրավառ նյութեր, 35 հատ տարբեր չափերի (10-50 լ) անհայտ նյութով լի տակառներ, կուտակած թղթե թափոններ (մոտ 150 խմ), 2 կգ-անոց 50 հատ ներկի մետաղյա տարրաներ, և 2 խմ պարան:

Փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter