HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապագա տնտեսական զարգացման հիմքը «պատասխանատու» հանքարդյունաբերությունն է. բնական պաշարների նախարարություն

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային կոնֆերանսի շրջանակներում Մելբուռնում մեկնարկած Հանքարդյունաբերողների վեհաժողովին, որտեղ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտի նվաճումները, ոլորտի կարգավորման ու  վերահսկողության ժամանակակից մոտեցումները, հանքարդյունաբերության օպտիմալացման և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նորագույն լուծումները:

Ինչպես հայտնում է նախարարությունը, վեհաժողովում նախարարը ներկայացրել է Հայաստանում գործող ընդերքի օրենսդրությունը, Հայաստանի ներդրումային միջավայրը, ընդերքօգտագործման ոլորտում լիցենզիաների ու երևակման թույլտվությունների տրամադրման կարգն ու պայմանները:

Հանքային պաշարների միավորված կոմիտեի (JORC) նախագահ Սթիվ Հանթի հետ Աշոտ Մանուկյանը քննարկել է ընդերքի օրենսդրության զարգացման, ոլորտի կարգավորման կատարելագործման ուղղությունները:

Հանքարդյունաբերության միջազգային ստանդարտների կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Միլբուրնի հետ հանդիպման ընթացքում կարևորվել են մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության չեզոքացման խնդիրները:

Նախարարությունը նշում է, որ Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցում են շուրջ 150 հանքարդյունաբերող ընկերություններ և ավելի քան 3000 պատվիրակներ՝ աշխարհի 77 երկրներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter