
Ընդերքօգտագործող ընկերությանը թույլատրվեց ներմուծել ոչ ռազմական պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ
2009 թվականից Շամլուղի բաց հանքավայրում մակաբացման, հորատման և պայթեցումների աշխատանքներ իրականացնող «Ապառաժ» ընկերությանը կառավարությունը այսօրվա նիստում թույլատրեց մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ։
Բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարներին, անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանապետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվեց ապահովել ընկերության կողմից ներմուծվող ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կողմից կառավարություն բերված որոշման նախագծում գրված է. «Ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»։
Մեկնաբանել