HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախարարությունն առաջարկում է դատապարտյալների փախուստից խուսափելու համար ՔԿՀ-ի արգելապատը վերանորոգել

Կառավարությունն այսօրվա նիստում քրեակատարողական վարչությանը թույլատրեց այս տարվա պետական գնումների արդյունքում արձանագրված խնայողությունների հաշվին 38 միլիոն դրամ հատկացնել «Սևան» քրեակատարողական հիմնարկի քողարկող պատի նորոգմանը։

Արադարադատության նախարարությունը հրատապ խնդիր է համարում սա` նշելով, որ պատի նորոգումը կբարձրացնի քրեակատարողական հիմնարկի անվտանգության մակարդակը։

«Արգելապատի անավարտ վիճակը կարող է պատճառ հանդիսանալ դատապարտյալների փախուստի համար և լրացուցիչ դժվարություններ է ստեղծում «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանությունը լիարժեք իրականացնելու համար: Այս առումով «Սևան» քրեակատարողական հիմնարկի համար անհետաձգելի և հրատապ խնդիր է մնում արգելապատի վերակառուցումն ավարտին հասցնելը»,- գրված է որոշման նախագծում։
Նախարարության փոխանցմամբ՝ արգելապատը կառուցվել է 1962թ.-ին և մինչ օրս վերանորոգման չի ենթարկվել։ 2014 թվականին քրեակատարողական հիմնարկի այս արգելապատի կապիտալ նորոգման համար արդարադատության նախարարությունը պայմանագիր է կնքել «Արթուն» ԲԲԸ-ի հետ, սակայն ընկերության կողմից աշխատանքները չեն կատարվել՝ պայմանագրի ժամկետը խախտելու պատճառով:

Նախարարությունը որոշել է արգելապատի անավարտ մասի շինարարությունը հնարավորինս արագ ավարտին հասցնելու նպատակով շինարարական աշխատանքներն իրականացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter