HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կսահմանվեն տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որոշ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմաններ

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ էր: 

«Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից (օրինակ հանրային տարածքների վարձակալություն, ջրային ռեսուրսների օգտագործում) օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմանները, ինչպես նաև դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա: 
Նման ձևով վարչարարությունը հատկապես բացասական է ազդում գործարար միջավայրի վրա։ Հետևաբար անհրաժեշտ է մշակել այդ գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին 2-ամսյա ժամկետում, համագործակցելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Կառավարության աշխատակազմ կներկայացվեն այդ փաստաթղթերի տրամադրումը մրցութային կանխատեսելի և հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter