HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

708 մլն դրամ. կառավարությունը լուծում է Արծվաշենի նախկին բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը

Կառավարության այսօրվա որոշմամբ լուծվել է Արծվաշենի նախկին բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը հնչել էր նաև ՀՀ Ազգային ժողովում։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ արծվաշենցիների խնդրանքով նրանց հանդեպ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում։

«Որոշման նրբությունն այն է, որ մենք մեր ընդհանուր կարգից շեղվում ենք, - ասել է վարչապետը։ - Արծվաշենցիների խնդրանքը կատարելու համար մենք պայմանավորվեցինք, որ բոլոր 708 ընտանիքները գրավոր համաձայնություն տան, որ կիրառվի ֆինանսական միջոցների բաշխման իրենց առաջարկած սխեման։ Այժմ բոլոր ստորագրությունները հավաքվել են, և կառավարությունը տրամադրում է 708 մլն դրամ։ Այսպիսով, արծվաշենցիները համարում են, որ պետությունն իրենց նկատմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները։ Հարգում ենք նրանց համախմբվածությունը, միասնական դիրքորոշում ցուցաբերելու կամքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter