HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ փոխնախարարը՝ Վրաստանում ՀՀ-ի դեսպանի մասին․ «Կաշխատի՝ գնահատական կտանք»

Նախագահի իրավասությունների շրջանակում է դեսպաններ նշանակելը, դեսպանների նշանակումը չենք քննարկում։

Այս մասին խորհրդարանական լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանի նշանակմանը։

Վերջինս դիվանագիտական աշխատանք նախկինում չի կատարել:

«Դեսպանի աշխատանքի մասին դատում ենք իր կատարած աշխատանքով, կաշխատի՝ գնահատական կտանք»,-ասաց Քոչարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չի ընտրվել այնպիսի գործիչ, որը դիվանագիտական աշխատանքի փորձ ունի, Քոչարյանն ասաց, որ ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում ընդունված պրակտիկա է, երբ դեսպանների նշանակումները լինում են քաղաքական։

Արդյունավե՞տ էին, արդյոք, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն այն դեպքում, երբ հանդիպումից հետո սահմանում լարվածությունն աճել է հարցին ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Այն ջղաձիգ շարժումները, որոնք մենք տեսանք հանդիպումից հետո, խոսում են այն մասին, որ Ադրբեջանի նախագահին այդ հանդիպումը ձեռք չի տալիս»։

Օրերս Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԼՂ կոնֆիկտի լուծումը լինելու է ցավոտ: Ի՞նչ է դա նշանակում հարցին Քոչարյանը պատասխանեց«Եթե Ադրբջանը խելքի գա, և լուծումը լինի փոխզիջումային, ապա կողմերի համար ցավոտ է լինելու, բայց այսօր որևէ նշան չկա նման իրավիճակի»։ Շ. Քոչարյանը շեշտեց՝ կան հարցեր, որոնք վերաբերում են բացառապես ԼՂ տարածքային ամբողջականությանը և կարգավիճակին, իսկ այդ հարցերն առանց ԼՂ-ի ներկայացուցչի չեն կարող քննարկվել։

«Դա շատ լավ հասկանում են միջորդները, միշտ ասում են, որ երբ բանակցությունների փուլը սկսվի, որով առաջ են շարժվելու,  առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է»,-եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter