HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյան. «Սեյրան Օհանյանն ամենաուրախ մարդկանցից է լինելու, եթե «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծն ընդունվի»

ԱԻ նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենսդրական նախաձեռնության հարցում համակարծիք է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։

«Համոզված եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի հավասարություն ստեղծվի»,-այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ ընդդիմության տեսակետի՝ կրթության միջոցով բանակից խուսափողները կտեղափոխվեն առողջական ոլորտ, նախարարը չհամաձայնեց։

«Կարող եմ իմ օրինակը բերել՝ այն տարիներին, երբ զորակոչվել եմ պարտադիր ժամկետային ծառայության, տարկետումը հանված էր, քանի որ Խորհրդային Միությունն էր այն ժամանակ, եթե առողջ էիր, զորակոչվում էր»,-նշեց նա։

Մեր հարցին՝ ինչո՞ւ նախկին նախարարը նման նախաձեռնությամբ հանդես չեկավ, Տոնոյանը պատասխանեց. «Դա մի գործընթաց է, որը մեկ նախարարը փոխանցում  է մյուս նախարարին, այն նոր չէ»։

Խնդրեցինք հստակեցնել՝ նախկին նախարարը կո՞ղմ էր նման նախագծի, Տոնոյանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ այդ խնդրի վերաբերյալ քննարկումներ ունեցել են։

«Ձեզ կասեմ, որ ինքն ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, եթե այդ նախագիծն ընդունվի»,-հավելեց Տոնոյանը։

Դիտարկմանն ի պատասխան, թե պաշտոնյաների զավակները, միևնույն է, չեն մեկնելու առաջնագիծ, Դավիթ Տոնոյանն առանց անուններ հնչեցնելու ասաց, որ հիմա էլ առաջնագծում ծառայություն անցնող պաշտոնյաների զավակներ կան, համոզված է՝ կլինեն նաև օրենքի փոփոխությունից հետո։

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանում ընդունվել է 89 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նախագծով առաջարկվում է խստացնել ուսումնառության համար տրվող տարկետման դեպքերըտարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե ուսանողը քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքի ՊՆ-ի հետ՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter