HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է այցելել ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության կատարման նպատակով հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը:

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած խմբի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության դրույթների իրականացումը, ինչպես նաև բազմակողմանի համագործակցության զարգացումը ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության միջև:
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter