
Կարեն Կարապետյանը հանդիպել է Ուզբեկստանի նախագահին
Ուզբեկստան կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևին։
Ըստ կառավարության պաշտոնական կայքին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հարցերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել