
69 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, հանրապետության 69 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 3-ում տեղի են ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
Ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում՝ www.elections.am:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել