
Այսօր 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,06 %-ը
Այսօր հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06 %: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Քվեարկության մասնակիցների նախնական թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել