HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճամբարակի քաղաքապետ է ընտրվել ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված Վազգեն Ադամյանը

Երեկ՝ նոյեմբերի 5-ին կայացած Գեղարքունիքի մարզի խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական, Վազգեն Ադամյանը: Նա ստացել է 4349 քվե, իսկ մրցակից, գործող համայնքապետ Յուրիկ Ավալյանը, ում սատարում էր ՀՀԿ-ն, ստացել է 1424 քվե:

Նշենք, որ Ճամբարակում ընտրելու իրավունք ուներ 9123 քաղաքացի, որից քվեարկությանը մասնակցել է 5924-ը:

Քաղաքապետի պաշտոնում ընտրված Վազգեն Ադամյանը այս տարվա հունիսի 13-ին մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով (Քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախատեսված հանցանք կատարելու մեջ և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ պատիժ էր նշանակել տուգանք՝ 500.000 դրամի: 

Վազգեն Ադամյանը 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 128-րդ հասցեում գտնվող Ճամբարակի ավագ դպրոցի շենքում տեղակայված թիվ 20/24 ընտրական տեղամասում` քվեարկության սենյակում, Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանի քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով խախտել է վերջինիս քվեարկության գաղտնիությունը: Վազգեն Ադամյանը մոտեցել է Արծրուն Ղուլյանին և նրանից ցանկացել իմանալ, թե ում օգտին է նա քվեարկելու: Տեսնելով, որ Արծրուն Ղուլյանը չի ցանկանում տեղեկություններ հայտնել իր քվեարկության վերաբերյալ, վերջինիս, հետևից քայլելով, մոտեցել է թիվ 2-րդ քվեախցիկի մոտ և Արծրուն Ղուլյանի կողմից քվեախցիկում գտնվելու և քվեարկություն կատարելու ժամանակ, քվեախցիկի առաջնամասի վերնամասից ձգվելով` հետևել է Արծրուն Ղուլյանի քվեարկությանը, տեսել նրա քվեարկության արդյունքը, որով և խախտել է Արծրուն Ղուլյանի քվեարկության գաղտնիությունը:

Դատարանում Վազգեն Ադամյանն իրեն մեղավոր էր ճանաչել և միջնորդել էր գործի քննությունն անցկացնել արագացված կարգով:   

Քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը: Այդ ժամանակ խոչընդոտվել էր նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը, սակայն այդ մասով պատասխանատվության ենթարկելու լուրջ քայլեր չեն ձեռնարկել:

Նշենք, որ Վազգեն Ադամյանը «Գեգամետ Պլյուս» ՓԲԸ-ի ջարդիչ տեղամասի պետն է:

Ինչ վերաբերում է Յուրիկ Ավալյանին, ապա նա Ճամբարակ քաղաքը ղեկավարում էր արդեն 12 տարի՝ 2005 թվականից:

Մեկնաբանություններ (2)

կարո
2 - ին: հհկ - ից ազատվելու հեշտ ձեւը` բոլորն անխտիր հհկ են գրվում ու տարբերությունը վերանում է - այն կա թե չկա!
համո
Ինչ ա եղել, առողջ տղա է, կարողա եւ աշխատի, էդ ծակից- մակից նայելը դատարկ բան է, երեւի էլ չի անի:: Ուրիշ տեղեր թեկնածուներ են եղել կրկնահանցագործ, հայտնի անասնագող, գողական, խոսել չիմացող, սա փառք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter