HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները ստացել են ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 13 նյութ

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նոյեմբերի 6-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 13 նյութ՝ նոյեմբերի 5-ին  մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Նշված 13 նյութերից 7-ն ստացվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 5-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի մարզային քննչական վարչություններում։ 

Նյութերը մեծամասամբ վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, 1-ական՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, ընտրողներին ուղղորդելուն։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter